Ղարաբաղը հավի ճու՞տ էր, գցեցիք մեքենայի տակ ու ուշադրություն էլ չդարձրիք:
Հե՛րն էլ անիծած, եղածը հավի ճուտ չէ՞ր:
Ասենք պաշտոնական թաղման օրը Ամանորը կտրեց:
Յոթն էլ՝ Սուրբ ծնունդը, բա հետո՞...
Ասելիք չկա՞:
Բան չունե՞ք ասելու:
Մանավանդ դու՛ք, ում Ղարաբաղը մարդամեջ է հանել,
դարձրել միլիարդատեր ու պաշտոնյա:
Կամ դու՛ք, ում համար Ղարաբաղը եղել է
«Հայրենասիրություն» անունով բիզնես պրոյեկտ:
Գոնե ասեք՝ շնորհակալ ենք, ծպտուն չհանեցիր, երբ բռնաբարելու նման քամում էինք քեզ:
Գոհ ենք, ու թող հողը թեթև լինի:
Դե ասելիք չունեք, չունեք... Բարով վայելեք:
Տղամարդկային հայհոյանքին անգամ արժանի չեք...
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ